Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 12, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Հայաստանը կարող է արդեն հուլիսին ավարտել ԵՄ–ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները

24.07.2013, 15:16
Հայաստանը ցանկության դեպքում կարող է արդեն հուլիսին ավարտել ԵՄ–ի հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները, «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Եվրամիությունում նախագահող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը։
Հայաստանը կարող է արդեն հուլիսին ավարտել ԵՄ–ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը ցանկության դեպքում կարող է արդեն հուլիսին ավարտել ԵՄ–ի հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները, «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Եվրամիությունում նախագահող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը։

«Հայաստանը դանդաղ, սակայն բավական ինտենսիվորեն շարունակում է աշխատել։ Եվ ես հավատում եմ, որ այն կարող է ԵՄ–ի հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտել արդեն այս ամսին։ Ճիշտ է, քիչ ժամանակ է մնացել, սակայն դա դեռ հնարավոր է։ Եթե Հայաստանին հաջողվի դա անել, ապա նա կարող է դիտարկվել նույն հարթության վրա, ինչ տվյալ պահին Վրաստանն ու Մոլդովան են։ Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը որքան հնարավոր է շուտ վավերացնի համաձայնագիրը»,– ասաց Լինկյավիչուսը։  

Հայաստան–ԵՄ ասոցացման համաձայնագիրը ծրագրվում է ստորագրել Վիլնյուսում 2013 թվականի նոյեմբերի 28-29–ին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում։

ԵՄ առևտրային քաղաքականության` 27 անդամ երկրներից բաղկացած հանձնաժողովը 2012 թվականի փետրվարի 29–ին միաձայն որոշում է կայացրել Հայաստանի հետ «Ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու մասին» համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների մեկնարկի մասին։ Համաձայնագրի համաձայն, Հայաստանը հնարավորություն կունենա դիվերսիֆիկացնել արտահանման կառուցվածքը և բարենպաստ պայմաններով դուրս գալ եվրոպական շուկա։ -0- -