Հայաստանը մտադիր է շարունակել ԵՄ–ի հետ հարաբերությունները, որոնք չեն հակասում ՄՄ անդամակցությանը. Նալբանդյան
10.09.2013,
15:46
Հայաստանը մտադիր է խորացնել համագործակցությունը և շարունակել ԵՄ–ի հետ հարաբերությունները, որոնք չեն հակասում Մաքսային միությանն անդամակցությանը, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը մտադիր է խորացնել համագործակցությունը և շարունակել ԵՄ–ի հետ հարաբերությունները, որոնք չեն հակասում Մաքսային միությանն անդամակցությանը, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը։
Նալբանդյանը հիշեցրեց, որ ԵՄ–ի ընդլայնման և եվրոպական քաղաքականության հարևանության հարցերի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ
տեղի ունեցած հանդիպումից հետո (սեպտեմբերի 5) հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է բոլոր հնարավոր ձևաչափերով և ուղղություններով ԵՄ–ի հետ սերտ համագործակցությունը շարունակելու, վերջին տարիների բոլոր դրական ձեռքբերումների հիման վրա հարաբերությունների առաջխաղացման ցանկության մասին, որքանով դա հնարավոր կլինի Եվրամիության կողմից և չի հակասի ՄՄ անդամակցության մասին Հայաստանի որոշմանը։
Պատասխանելով Հայաստանի և ԵՄ–ի միջև հետագա համագործակցության հնարավորության մասին հարցին` Նալբանդյանը հիշեցրեց Եվրամիությունում նախագահող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչյուսի խոսքը, որ Երևանը պետք է շարունակի Եվրամիության հետ հարաբերությունները։
Նախարարը նաև անհիմն համարեց ընդդիմության դժգոհությունը, որը հայտարարում է Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման վերաբերյալ հարցերին սպառիչ պատասխանների բացակայության մասին։
«Ես պատասխանեցի այն բոլոր հարցերին, որոնք հնչեցին։ Եթե որևէ մեկը չի հասկանում կամ չի ընդունում այդ պատասխանները, քանի որ այլ կարծիք ունի, ապա դա արդեն նրա անձնական խնդիրն է»,– ասաց նա։ –0–