Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնել է Ֆրանսիա

16.04.2019, 12:16
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնել է Փարիզ։
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնել է Ֆրանսիա

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնել է Փարիզ։

Ինչպես հայտնում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, այցը կտևի մինչև ապրիլի 18–ը։

Այցի ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի, Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել Դը Սարնեզի և այլ պաշտոնյաների հետ։

Զոհրաբ Մնացականյանը ելույթ կունենա Միջազգային հարաբերությունների Ֆրանսիական ինստիտուտում։

Նախատեսվում է նաև արտգործնախարարի հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ -0-