Рейтинг@Mail.ru
USD
382.28
EUR
443.94
RUB
4.7553
GEL
141.32
2025 թ. նոյեմբերի 13, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանի ԱԳՆ շենքը 51.2 մլն դոլարով կվաճառվի «Տանգո» ընկերությանը

05.03.2013, 15:24
Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը 51 270 840 ԱՄՆ-ի  դոլարին համարժեք ՀՀ դրամով կվաճառվի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին,  երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության մամուլի քարտուղար Մարգարիտ Սարգսյանը։
Հայաստանի ԱԳՆ շենքը 51.2 մլն դոլարով կվաճառվի «Տանգո» ընկերությանը
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը 51 270 840 ԱՄՆ-ի  դոլարին համարժեք ՀՀ դրամով կվաճառվի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին,  երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության մամուլի քարտուղար Մարգարիտ Սարգսյանը։

Նրա խոսքով, շենքի վաճառքի պայմանագիրը կստորագրվի մինչև այս տարվա ապրիլի 30–ը։

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 4-ին որոշում էր ընդունել Երևանի Հանրապետության Հրապարակում տեղակայված N2 Կառավարության տունը 51,271 մլն դոլարով արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին վաճառելու մասին: Սպասվում էր, որ ԱԳՆ–ի տեղում կհայտնվի Kempinski խմբի հնգաստղանի հյուրանոց։ Ավելի ուշ, հաշվի առնելով, թե հանրային ինչպիսի ուշադրություն է ստացել այս գործարքը, որոշում կայացվեց մրցույթ անցկացնել հասարակության համար թափանցիկություն ապահովելու նպատակով։

Սակայն ԱԳՆ շենքի վաճառքի աճուրդը, որը նախատեսված էր երեքշաբթի, չի կայացել գնորդների բացակայության պատճառով։ Այսպիսով` «Տանգո» ընկերության հետ ունեցած պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ, որի համաձայն, եթե շենքը աճուրդում չվաճառվի, ՀՀ կառավարությունը պայմանագիր կկնքի «Տանգո» ընկերության հետ։

Որոշման նախագծում նշված է, որ գնորդը պարտավորվում է անհրաժեշտ ծավալով ներդրումներ կատարել և նորոգումից հետո ԱԳՆ շենքը վերածել հայտնի միջազգային ապրանքանիշի հնգաստղանի հյուրանոցի` միաժամանակ պահպանելով շենքի պատմամշակութային տեսքը։

ՀՀ ԱԳՆ շենքը կառուցվել է XX դարի 40–ական թվականներին, ընդհանուր մակերեսը  14 241,9 քառակուսի մետր է։

Էդուարդո Էռնեկյանին է պատկանում «Արմենիա-Միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որը շահագործում է «Զվարթնոց» երևանյան օդանավակայանը: Ձեռնարկատերը Հայաստանում խոշոր նախագծեր է իրականացնում գյուղատնտեսության բնագավառում, նրան է պատկանում նաև հայկական «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ն: -0