Հայաստանի ԱԺ-ն զրկեց նախկին ԱԳ նախարար օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից
02.10.2012,
16:20
ՀՀ ԱԺ–ն`գլխավոր դատախազի միջնորդությամբ, երեքշաբթի կողմ է քվեարկել ԱԳՆ նախկին ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն`գլխավոր դատախազի միջնորդությամբ, երեքշաբթի կողմ է քվեարկել ԱԳՆ նախկին ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն։
Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի անցել է Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկմանը` եկամուտների օրինականացման մասին քրեական գործով։ Ելույթ ունենալով խորհրդարանում` գլխավոր դատախազն ասել է, որ նախաքննությամբ բավարար թվով ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանն իրեն բարեգործական նպատակներով հանձնած խոշոր գումարներ է յուրացրել։
Ինչպես խորհրդարանից հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը, գաղտնի ռեժիմում անցկացված քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, նրանցից գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարելուն կողմ է քվեարկել 64 մարդ, դեմ` 6։ Մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։
Գլխավոր դատախազ Հովսեփյանը նախօրեին հայտնեց, որ քննությունը դեռ շարունակվում է, և Օսկանյանին պատգմավորական անձեռնմխելիությունից զրկելը ոչ մի կերպ նրա ձերբակալում կամ պատգամավորական մանդատից զրկում չի նշանակում, նա կարող է շարունակել գալ նիստերին, զբաղվել պատգամավորական գործունեությամբ։
Քվեարկության մասնակցությունից հրաժարվել են «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, «Ժառանգություն» կուսակցությունների խմբակցությունները և Հայ ազգային կոնգրեսը։
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու դեպքով: Քրեական գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր Մատերիալս» և « Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու փաստով:
«Սիվիլիթաս» հիմնադրամը ստեղծվել է 2008 թվականին՝ Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի կողմից։ Հիմնադրամը զբաղվում է մարդու իրավունքների, ժողովրդավարացման և քաղաքացիական հասարակության հարցերով։ 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը համալրելուց հետո Օսկանյանը հրաժարվել է հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից։ -0-