Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը ծրագրվում է 2013 թվականի սկզբին
07.12.2012,
13:44
Հայաստանի և Ադրբեջանի հերթական հանդիպումը ծրագրվում է 2013 թվականի սկզբին, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի հերթական հանդիպումը ծրագրվում է 2013 թվականի սկզբին, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն, նմանատիպ պայմանավորվածություն է ձեռք բերվել Դուբլինում Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպման ընթացքում։
«Հանդիպմանը քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր»,- նշեցին մամուլի ծառայությունից:
Նալբանդյանը մասնակցում է ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Իռլանդիայում:
Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հանդիպել են հոկտեմբերի 27-ին՝ Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմվի անդամների ներկայությամբ:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-