Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+22

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ գործընկերության ընթացիկ և առաջիկա շփումների օրակարգը

21.05.2025, 10:58
Նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ գործընկերության ընթացիկ և առաջիկա շփումների օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/ԱՌԿԱ/․ Մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

Նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության ընթացիկ և առաջիկա շփումների օրակարգը։ 

Ի շարունակություն նախորդ շաբաթ Տիրանայում երկու երկրների ղեկավարների միջև կայացած քննարկման՝ Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ: 

Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում փոխգործակցության հարցերի: