Հայաստանի և ԳԴՀ կառավարությունների միջև «Գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր է ստորագրվել
31.07.2013,
13:49
Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ում ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև «Գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին», հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ում ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև «Գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին», հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանի Հանրապետության կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, իսկ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից՝ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ –0–