Рейтинг@Mail.ru
USD
361.81
EUR
405.3
RUB
4.2671
GEL
139.08
2026 թ. հոկտեմբերի 6, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հայաստանի կառավարությունը երեքշաբթի արտահերթ նիստ կանցկացնի

15.10.2018, 17:58
Հայաստանի կառավարությունը երեքշաբթի` հոկտեմբերի 16–ին, արտահերթ նիստ կգումարի։ Համապատասխան հաղորդագրությունը երկուշաբթի տարածել է կառավարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի կառավարությունը երեքշաբթի արտահերթ նիստ կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը երեքշաբթի` հոկտեմբերի 16–ին, արտահերթ նիստ կգումարի։ Համապատասխան հաղորդագրությունը երկուշաբթի տարածել է կառավարության մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, նիստի օրակարգն առայժմ կառավարության կայքում չի ներկայացվել, ինչպես որ դա արվում է հերթական նիստից առաջ, որ բոլոր ցանկացողները կարողանան ծանոթանալ քննարկման դրվելիք որոշումների նախագծերին։
Չնայած օրակարգի բացակայությանը` ենթադրվում է, որ արտահերթ նիստն անցկացվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականն ընդունելու, ինչպես նաև վարչապետի պաշտոնակատարի թեկնածությունն առաջադրելու և հաստատելու նպատակով։

France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ծրագրում է հրաժարական տալ հոկտեմբերի 15–ին խորհրդարանի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ -0-