Рейтинг@Mail.ru
USD
377.57
EUR
448.4
RUB
4.8914
GEL
140.67
2026 թ. փետրվարի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի նախագահը նոր կառավարություն է նշանակել

08.05.2013, 11:15
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի ստորագրել է փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրություններից հետո ձևավորված նոր կառավարության անդամների նշանակման մասին հրամանագրերը, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հայաստանի նախագահը նոր կառավարություն է նշանակել
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/.  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի ստորագրել է փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրություններից հետո ձևավորված նոր կառավարության անդամների նշանակման մասին հրամանագրերը, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Կառավարության կազմի վերաբերյալ որոշումն ընդունվել է նախօրեին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության և կոալիցիայի կազմում ընդգրկված «Օրինաց Երկիր» կուսակցության նիստի ժամանակ։

Այսպես, իրենց պաշտոնները պահպանել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։

Պետության ղեկավարի հրամանագրով Սերգո Կարապետյանը կշարունակի աշխատանքը գյուղատնտեսության նախարարի, Սամվել Թադևոսյանը` քաղաքաշինության նախարարի, իսկ Արմեն Երիցյանը` արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում։

Կառավարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Վաչե Գաբրիելյանը (ով նախկին կառավարության օրոք զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը), սպորտի և երիտասարդության նախարար` Յուրի Վարդանյանը (նախկինում` ՀՀ նախագահի խորհրդական), ֆինանսների նախարար` Դավիթ Սարգսյանը (նախկինում` կառավարության աշխատակազմի ղեկավար), իսկ Վահրամ Ավանեսյանը` էկոնոմիկայի նախարար։--0--