Հայաստանի նախագահի երդմնակալության արարողությունը կանցկացվի Երևանում
09.04.2013,
10:33
Հայաստանի վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը կանցնի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը կանցնի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
ՀՀ ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն, փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրություններում, բոլոր 1988 տեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում, հաղթել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը` հավաքելով ընտրողների ձայների 58,64 տոկոսը։Երկրորդ տեղը` 36,74% –ով, զբաղեցրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Միջազգային դիտորդներն ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխանող են ճանաչել։
Սակայն Հովհաննիսյանը չի համաձայնել քվեարկության արդյունքների հետ, բողոքարկել է դրանք Սահմանադրական դատարանում, նա մտադիր է երեքշաբթի Ազատության հրապարակում «այլընտրանքային» երդմնակալություն անցկացնել։
Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը կանցկացվի Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում։
Երդմնակալության արարողությանը ներկա գտնվող ռուսական պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը։ Երևան են ժամանել բազմաթիվ հյուրեր, այդ թվում` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին, այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ -0-