Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
09.09.2013,
11:12
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երկուշաբթի աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, հաղորդում է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երկուշաբթի աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, հաղորդում է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը Չինաստանի վարչապետ Լի Կեցիանի հետ։
Պատվիրակությունը կմասնակցի Համաշխարհային տնտեսական ֆորումին:
Նախատեսված է նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրում, մասնավորապես, պայմանագիր` առևտրատնտեսական համա¬գործակ¬¬ցության, փոխըմբռնման հուշագիր` արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում համագործակցության մասին։
Հանդիպումներ կլինեն ՏՏ ոլորտի մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ:
ՀՀ վարչապետին ուղեկցող պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասերյանը:
Վարչապետի աշխատանքային այցը ՉԺՀ կավարտվի սեպտեմբերի 12-ին:–0–