Հայաստանի վարչապետը նոր նշանակումներ է կատարել
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք նշանակումներ է կատարել կառավարության կազմում, ինչպես նաև ընդունել է մի շարք պաշտոնական անձանց հրաժարականները:
Ինչպես նշվում է կառավարության կայքում, վարչապետի որոշմամբ Դավիթ Սանասարյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության պետ, իսկ Վահագն Մելիքյանը` արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Հովհաննես Հովհաննիսյանը և Արևիկ Անափիոսյանը նշանակել կրթության և գիտության նախարարի տեղակալներ:
Միաժամանակ, կառավարության նախագահը ընդունել է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի, պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանի, պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի, ինչպես նաև կոմիտեի աշխատակազմի ղեկավար Արտակ Սահակյանի հրաժարականները:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Մուշեղ Ղազարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից: