Հայաստանի և ԱՄՆ-ի ստորագրած համաձայնագիրը հնարավոր չէ որպես Ռուսաստանի դեմ ուղղված քայլ դիտարկել. փորձագետ
08.05.2015,
21:34
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համաձայնագիրը հնարավոր չէ դիտարկել որպես Ռուսաստանի դեմ ուղղված քայլ, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է քաղաքական վերլուծաբան Մովսես Դեմիրճյանը։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համաձայնագիրը հնարավոր չէ դիտարկել որպես Ռուսաստանի դեմ ուղղված քայլ, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է քաղաքական վերլուծաբան Մովսես Դեմիրճյանը։
Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, մայիսի 7–ին ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը։ Փաստաթղթի համաձայն, Հայաստանը և Միացյալ Նահանգները հավաստում են իրենց մտադրությունը՝ ստեղծելու բարենպաստ պայմաններ ներդրումների և երկու երկրների միջև ապրանքաշրջանառության, առևտրի խրախուսման համար։ Նախատեսվում է ձևավորել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որի հանդիպումներն անցկացվելու են առնվազն տարին մեկ անգամ։ Խորհրդի նպատակն է բացահայտել երկկողմ ներդրումների և առևտրի նոր ոլորտներն ու աշխատանքներ տանել դրանց զարգացման ու այդ ճանապարհին հնարավոր խոչընդոտների վերացման ուղղությամբ։
Դեմիրճյանի խոսքով` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը ստորագրելու ժամանակ էլ հայտնի էր, որ Հայաստանը շարունակելու է հարաբերություններն Արևմուտքի հետ:
Նա նշել է, որ գլոբալացվող աշխարհը շատ լավ հասկանում է, որ իրական գործընթացները պետք է առաջ շարժվեն համագործակցության, այլ ոչ թե համագործակցությունը մերժելու սկզբունքով։
«Համաձայնագիրը վկայում է, որ ԱՄՆ–ն Հայաստանին տեսնում է որպես գործընկեր, որի հետ կարող է երկարաժամկետ ծրագրեր իրականացնել, ինչը շատ լավ է Հայաստանի համար: Այսինքն`այն մտավախությունները, որ Արևմուտքն առհասարակ Հայաստանից երես կթեքի, իրականում այդպես չէ»,-վստահեցրել է վերլուծաբանը:
Այնուհանդերձ, նա չի բացառել, որ Հայաստանը, առավել ինտեգրվելով ԵՏՄ–ի շրջանակում և խորացնելով համագործակցությունը, Արևմուտքի հետ զուտ տնտեսական բնույթի որոշակի խնդիրներ ունենա, «ինչը, սակայն, ապագայի հարց է»։
«ԵՏՄ–ի շրջանակում այդպիսի հստակ քաղաքականություն չկա, որ պետությունները պարտավոր են այսինչ երկրների հետ ունենալ կամ չունենալ հարաբերություն կամ խզել հարաբերությունները։ Նման քաղաքական բնույթի պարտավորություններ չունի ԵՏՄ-ն, ինչը նշանակում է, որ երկրներն ազատ են համագործակցության առումով», – ասել է Դեմիրճյանը։
Նա նաև նշել է, որ ԵՏՄ–ին անդամակցելուց հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շատ բան չի փոխվել։ Փոխվել է տնտեսական բաղադրիչը, բայց քաղաքական գործակցությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՊՀ երկրների, թե՛ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ, ըստ էության, չի փոխվել:
Հայաստանը 2015թ.–ի հունվարի 2–ից ԵՏՄ լիիրավ անդամ է դարձել։ –0–