Рейтинг@Mail.ru
USD
380.83
EUR
444.28
RUB
4.8304
GEL
141.25
2026 թ. հունվարի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը

09.09.2016, 12:12
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։
Հայաստանի նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։

Երկրի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, այդ որոշումն ընդունվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած հրաժարականի դիմումի հիման վրա։ 

Նախագահի հրամանագրով, կառավարության բոլոր անդամները կշարունակեն կատարել իրենց պարտավորությունները մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը։

Նախօրեին նախագահի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցությունը Խորհրդի և Գործադիր մարմնի նիստում հաստատեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ -0-