Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի վարչապետը կմեկնի Բրյուսել

22.02.2019, 11:51
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին այցով կմեկնի Բրյուսել, որտեղ հանդիպումներ են ծրագրված ԵՄ–ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, գրում է «Ժամանակ» թերթը։
Հայաստանի վարչապետը կմեկնի Բրյուսել

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին այցով կմեկնի Բրյուսել, որտեղ հանդիպումներ են ծրագրված ԵՄ–ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, գրում է «Ժամանակ» թերթը։

Գրառման մեջ նշվում է, որ Փաշինյանը, մասնավորապես, կհանդիպի Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի, Եվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի, ԵՄ–ի արտաքին քաղաքականության և անվտանգության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, ինչպես նաև Եվրամիության հարևանության և ընդլայնման հանձնակատար Յոհաննես Հանի հետ։

Հրապարակման հեղինակները հիշեցնում են, որ փետրվարի 27–ին ծրագրված է Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնական այցն Իրան։ -0-