Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք գրկաբաց չի սպասում. Ռիժկով
29.11.2012,
18:39
Հայաստանի անդամակցումը Եվրամիությանը չի արդարացնի հայ հասարակության մի մասի ունեցած ակնկալիքները, քանի որ «Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք գրկաբաց չի սպասում», կարծում է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային Խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի անդամակցումը Եվրամիությանը չի արդարացնի հայ հասարակության մի մասի ունեցած ակնկալիքները, քանի որ «Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք գրկաբաց չի սպասում», կարծում է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային Խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը:
«Մարդկանց մի մասը կարծում է, որ պետք է հիմնական շեշտը դնել եվրոպական համագործակցության վրա: Իբր, այդ համագործակցությունն իսկական է, իսկ եվրասիականը՝ դա դեռ հայտնի չէ, թե ինչ է: Անձնական կարծիքս հայտնեմ: Ես պատրանքների չէի տրվի»,- ասաց նա հինգշաբթի հայկական խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսում:
Ռիժկովը հիշեցրեց, որ 20 տարի առաջ Ռուսաստանում նույնպես ակտիվ քննարկվում է Արևմուտքին ինտեգրվելու հարցը, որի հակառակորդները նախազգուշացնում էին, որ «Արևմուտքին մենք պետք ենք բոլորովին այլ նպատակներով»:
«Այդպես էլ ստացվեց, որ ոչ ոք մեզ այնտեղ չէր սպասում, և մենք աստիճանաբար գլորվում էին նախկին դիրքերը: Ձեր գործն է, իհարկե: Դուք ցանկանում եք մտնել Եվրամիություն՝ մտեք, բայց հաշվի առեք, որ այնտեղ ձեզ ջերմ համբույրներով չեն ընդունի»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է եվրասիական ինտեգրմանը և Եվրասիական միությանը, ապա, Ռիժկովի խոսքով, այն հավասարապես կարտացոլի բոլոր անդամ-երկրների շահերը և աստիճանաբար կամրանա:
«Եվրասիական միությունը մեր միավորումն է: Դա մեր միությունն է, ոչ թե օտար: Դե ինչ ասեմ, թեև արդեն 20 տարի է, ինչ տարբեր երկրներ ենք, բայց, այնուամենայնիվ, նույն բնից ենք դուրս եկել: Մեր ինտեգրացիոն կապերն ինչպես եղել են, այնպես էլ մնացել են»,- ավելացրեց նա: --0--