Հայաստանն ու Ռուսաստանը փետրվարին կորոշեն պաշտպանության ոլորտի համագործակցության առաջիկա տարիների ծրագիրը. Շոյգու
29.01.2013,
11:52
Հայաստանն ու Ռուսաստանը փետրվարին պետք է որոշեն առաջիկա տարիների գործնական համագործակցության ծրագիրը, որը նախատեսված կլինի առնվազն հինգ տարվա համար, երեքշաբթի Երևանում ասաց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տեղեկացնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ու Ռուսաստանը փետրվարին պետք է որոշեն առաջիկա տարիների գործնական համագործակցության ծրագիրը, որը նախատեսված կլինի առնվազն հինգ տարվա համար, երեքշաբթի Երևանում ասաց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տեղեկացնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
«Մենք ռազմատեխնիկական համագործակցությանը և մեր ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր քննարկեցինք»,– ասաց Շոյգուն Օհանյանի հետ ունեցած հանդիպումից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ։
Նա հիշեցրեց, որ սա իրենց առաջին հանդիպումը չէ։
«Մենք պարբերաբար հանդիպում ենք և ոչ միայն կարծիքներ փոխանակում, այլև` որոշումներ կայացնում»,– ասաց Շոյգուն` ավելացնելով, որ դա իրենց երրորդ հանդիպումն է։ Առաջին երկու հանդիպումները կայացել են նախորդ տարվա վերջում։
Նրա խոսքով` այն հարցերը, որոնք քննարկվել են նախորդ տարվա հանդիպման ժամանակ, արդեն լուծում են ստացել այս տարվա հունվարին։
Շոյգուն նշեց նաև, որ այսօր մանրամասն քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
«Նաև մի շարք հավելյալ որոշումներ են կայացվել»,– նշեց նա։
Նախարարի խոսքով` այս օրերին «նույն շրջանակում, նույն առանցքում և, հնարավոր է, ավելի մեծ ձևաչափով» Հայաստանում է աշխատում նաև ՀԱՊԿ ղեկավարությունը
Շոյգուն շնորհավորել է հայ ժողովրդին Հայոց բանակի 21 ամյա տարեդարձի կապակցությամբ։--0-