Рейтинг@Mail.ru
USD
364.18
EUR
420.08
RUB
4.3052
GEL
139.8
2026 թ. սեպտեմբերի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանն ու Եվրամիությունը ռեադմիսիայի մասին համաձայնագիր են ստորագրել

19.04.2013, 20:16
Ուրբաթ Բրյուսելում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը և ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի դեսպան Ռորի Մոտգոմերին ստորագրել են Հայաստանի և ԵՄ-ի միջև ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը, հայտնում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հայաստանն ու Եվրամիությունը ռեադմիսիայի մասին համաձայնագիր են ստորագրել
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ Բրյուսելում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը և ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի դեսպան Ռորի Մոտգոմերին ստորագրել են Հայաստանի և ԵՄ-ի միջև ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը, հայտնում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Հայաստանն ավելի քան մեկ տասնյակ Եվրոպական Միության անդամ պետությունների հետ ռեադմիսիայի համաձայնագրեր էր ստորագրել և անգամ այն պետությունների հետ, որոնց հետ նման համաձայնագրեր չէին կնքվել, մենք իրականացնում էինք դա որպես բարի կամքի դրսևորում։ Այս համաձայնագրով մենք հիմք ենք դնում կանոնակարգված ռեադմիսիայի գործընթացներին Հայաստանի և Եվրոպական Միության բոլոր պետությունների միջև»,– ստորագրման ժամանակ հայտնել է Նալբանդյանը։  

Ռեադմիսիան համաձայնություն է պետության կողմից իր քաղաքացիներին (ինչպես նաև, որոշ դեպքերում պետությունում գտնված կամ բնակված արտասահմանցիներին), ովքեր մյուս պետության կողմից արտաքսման են ենթարկվել, իր տարածք հետ ընդունելու վերաբերյալ ։ –0–