Հայաստանում գործարկվել է հայ ընտրողներին իրավական աջակցություն ցուցաբերման «թեժ գիծ»
18.02.2013,
11:03
«Ընտրություններ 2013» նախաձեռնության շրջանակներում Հայաստանում գործում է 080-080-804 թեժ գիծը, որով անվճար խորհրդատվություն է տրամադրվում ընտրություններին առնչվող ցանկացած հարցով։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ընտրություններ 2013» նախաձեռնության շրջանակներում Հայաստանում գործում է 080-080-804 թեժ գիծը, որով անվճար խորհրդատվություն է տրամադրվում ընտրություններին առնչվող ցանկացած հարցով։
«Թեժ գծի» ստեղծման նախաձեռնողներն են «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ–ն, Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունը (ABA ROLLI)։
Նախաձեռնության նպատակն է իրավական օգնություն տրամադրելու միջոցով պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը։
«Փետրվարի 18-ին՝ քվեարկության օրը, թեժ գծով ստացված ահազանգերի հիման վրա «իրավական շտապ օգնության» 30 մեքենաները (կազմը՝ լրագրող, դիտորդ և փաստաբան) կմեկնեն դեպքի վայր՝ անհրաժեշտ իրավական խորհրդատվություն տրամադրելու, ինչպես նաև հնարավոր խախտումները լուսաբանելու նպատակով»,– ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
«Ընտրություններ 2013» իրավական նախաձեռնությունը քաղաքականապես չեզոք է և պատրաստ է հավասարապես աջակցել ընտրական գործընթացներում ներգրավված ցանկացած անձի, ում իրավունքները խախտվել են։
Ընտրություններին մասնակցում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ –0–