Հայկական խորհրդարանը վավերացրել է Ավստրիայի հետ համագործակցության մասին համաձայնագիրը
26.02.2013,
16:55
ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի վավերացրել է Հայաստանի և Ավստրիայի կառավարությունների միջև 2012թ.–ի հունիսի 26–ին Երևանում ստորագրված «Զարգացմանն ուղղված համագործակցության մասին» համաձայնագիրը։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի վավերացրել է Հայաստանի և Ավստրիայի կառավարությունների միջև 2012թ.–ի հունիսի 26–ին Երևանում ստորագրված «Զարգացմանն ուղղված համագործակցության մասին» համաձայնագիրը։
«Հայաստանը նմանատիպ համաձայնագրեր ունի բոլոր այն երկրների հետ, որոնք դոնորային աջակցություն են տրամադրում Հայաստանին: Համաձայնագրի գլխավոր նպատակը նաև սոցիալական և քաղաքական զարգացմանը նպաստելն է»,-փաստաթուղթը ներկայացնելիս ասել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը։
Ըստ նրա` փաստաթղթի հիմնական նպատակն է կայուն աճին և տնտեսական զարգացմանն աջակցումը, ինչպես նաև Հայաստանում տնտեսական, քաղաքական և սոցիալական բարեփոխումների անցկացումը։
«Փաստաթուղթը համապատասխանում է 2002թ.–ին ընդունված Ակտի դրույթներին, որի համաձայն` Ավստրիան` զարգացած երկիր լինելով, իր վրա է վերցնում բարեփոխումների անցկացման և աղքատության կրճատման հարցերում զարգացող երկրներին աջակցություն ցուցաբերելու պարտավորությունները»,– նշել է փոխնախարարը։
Արամյանն ընդգծել է, որ ըստ համաձայնագրի` Հայաստանն իր վրա է վերցնում ֆինանսական, տեխնիկական և այլ ոլորտներում տուրքերի կամ այլ վճարումների ձևով հարկազատում տալը։ –0–