Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին Թուրքիան չի փոխի ժխտման իր քաղաքականությունը. ՀՀ փոխխոսնակ
24.04.2013,
13:32
Թուրքիան երկու տարի անց (Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին) չի փոխի կատարված հանցագործությունը ժխտելու իր քաղաքականությունը, ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Թուրքիան երկու տարի անց (Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին) չի փոխի կատարված հանցագործությունը ժխտելու իր քաղաքականությունը, ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Աշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին նշում է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը։
«Ես այնքան էլ լավատես չեմ, որպեսզի հավատամ, որ երկու տարի անց Էրդողանի և Գյուլի քաղաքականության ու մտածելակերպի մեջ կարող է ինչ–որ բան փոխվել»,– ասաց փոխխոսնակը։
Ըստ նրա` ինքը կցանկանար, որպեսզի Թուրքիայի կառավարությունն օրինակ վերցներ իր մտավորականության այն ներկայացուցիչներից, ովքեր ներողություն խնդրեցին հայ ժողովրդից և կարողացան ճանաչել իրենց անցյալը։
Փոխխոսնակն ասաց նաև, որ Անկարան վաղ թե ուշ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, «քանի որ սուտը չի կարող հավերժ տիրել»։
Ըստ Շարմազանովի` ժխտման քաղաքականության դեմ պայքարը XXI դարի բոլոր ժողովրդավարական երկրների և քաղաքական գործիչների խնդիրն է։
«Սա պայքար է, որն ուղղված է մարդու իրավունքների «համար», ոչ թե «դեմ», այն բանի համար, որպեսզի այդ հանցագործությունն այլևս երբեք չկրկնվի»,– ընդգծեց նա։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-