Հայ–ռուսական հարաբերությունների օրակարգը հանգամանալից քննարկել են երկու երկրների ԱԳՆ ղեկավարները
29.09.2012,
11:02
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հանգամանալից քննարկվեցին հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցեր, հաղորդում է հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հանգամանալից քննարկվեցին հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցեր, հաղորդում է հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, քննարկվել է երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ռազմավարական փոխգործակցության ամրապնդման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը և դիրքորոշումների համադրումը:
Նախարարներ Նալբանդյանն ու Լավրովը մտքեր են փոխանակել մարդասպան Սաֆարովի ազատ արձակման հետևանքով ստեղծված իրավիճակի հաղթահարման, բանակցությունների ճանապարհով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շարունակման շուրջ:
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանն արծարծվել ոն նաև միջազգային օրակարգի մի շարք խնդիրներ:
Նալբանդյանը Նյու Յորքում է գտնվում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով։ –0–