Рейтинг@Mail.ru
USD
361.81
EUR
405.3
RUB
4.2671
GEL
139.08
2026 թ. հոկտեմբերի 6, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հայտնի է ՀՀ վարչապետի ընտրությունների ամսաթիվը

19.10.2018, 10:58
Հայաստանի վարչապետի ընտրությունները երկրի Ազգային ժողովում կանցկացվեն հոկտեմբերի 24–ին հատուկ նիստում։ «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին խորհրդարանի աշխատակազմից։
Հայտնի է ՀՀ վարչապետի ընտրությունների ամսաթիվը

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետի ընտրությունները երկրի Ազգային ժողովում կանցկացվեն հոկտեմբերի 24–ին հատուկ նիստում։ «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին խորհրդարանի աշխատակազմից։

Սահմանադրության համաձայն, կառավարության ղեկավարի հրաժարականից հետո յոթերերդ օրն ավարտվում է վարչապետի պաշտոնում թեկնածուների առաջադրման ժամկետը։ Հաշվի առնելով, որ Փաշինյանն այդ պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16–ին, թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 23–ին, իսկ ԱԺ հատուկ նիստը պետք է նշանակվի հոկտեմբերի 24–ին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց հոկտեմբերի 16–ին` խորհրդարանի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար։ Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Ծրագրվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան դեկտեմբերի կեսին։ -0-