Рейтинг@Mail.ru
USD
360.51
EUR
400.02
RUB
4.3552
GEL
138.95
2026 թ. նոյեմբերի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

ՀԲ հայկական գրասենյակի ղեկավարը Հայրիկյանին շուտափույթ ապաքինում է մաղթել

01.02.2013, 13:49
Համաշխարհային բանկի հայկական գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին շուտափույթ ապաքինում է մաղթել Հայաստանի նախագահի թեկնածու, ««Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանին, ում նկատմամբ նախօրեի գիշերը մահափորձ է կատարվել։
ՀԲ հայկական գրասենյակի ղեկավարը Հայրիկյանին շուտափույթ ապաքինում է մաղթել
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի հայկական գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին շուտափույթ ապաքինում է մաղթել Հայաստանի նախագահի թեկնածու, ««Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանին, ում նկատմամբ նախօրեի գիշերը մահափորձ է կատարվել։

«Մենք տխրությամբ և ափսոսանքով տեղեկացանք պատահածի մասին։ Տուժածին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,– ասաց Հափին ուրբաթ մամուլի ասուլիսում։

Նա ընդգծեց, որ կատարվածի հանգամանքները պարզելու և մեղավորներին պատժելու հարցն իրավապահ մարմինների իրավասության ներքո է, և հույս հայտնեց, որ տվյալ հարցը կլուծվի օրենքի տառին համապատասխան։
Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել ուսի շրջանում տեղական ժամանակով ժամը 23։30–ին` Երևանի կենտրոնում` Տպագրիչների փողոցում, որտեղ գտնվում է նրա հայրական տունը։ Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են միջին ծանրության։ Վիրահատությունը հաջող է անցել։ -0-