Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՀՀ ԱԳՆ ղեկավարը մայիսի 16–ին Ստրասբուրգում կստանձնի ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը

15.05.2013, 11:28
Մայիսի 15-16-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստրասբուրգ, որտեղ կմասնակցի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԳՆ ղեկավարը մայիսի 16–ին Ստրասբուրգում կստանձնի ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը
ԵՐԵՎԱՆ,  15 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 15-16-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստրասբուրգ, որտեղ կմասնակցի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նիստի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը կստանձնի ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը:

Հայաստանը ԵԽ նախարարների կոմիտեում կնախագահի մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 13–ը։ Հայաստանը Եվրախորհրդի կազմում ընդգրկվել է 2001թ.–ի հունվարի 25–ին` իր վրա վերցնելով մի շարք պարտավորություններ։ –0–