ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի դեմ միակողմանի ռազմական գործողությունները
13.06.2025,
11:57
ՀՀ ԱԳՆ–ն դատապարտել է Իրանի վրա հարձակումը և կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԳՆ–ն դատապարտել է Իրանի վրա հարձակումը և կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
Իսրայելը գիշերը հարձակվել է Իրանի վրա, ինչի հետևանքով կան զոհեր և տուժածներ։
«Իրանի դեմ միակողմանի հարձակումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Հատկապես այն պատճառով, որ դրանք տեղի են ունեցել բանակցությունների հաջորդ փուլի նախօրեին, ինչը սպառնալիքի տակ է դնում խաղաղ ջանքերը, տարածաշրջանային կայունությունը և գլոբալ խաղաղությունը», - նշվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ X-ում։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է նման գործողությունները և կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել միջազգային իրավունքը։