Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

ՀՀ խորհրդարանը հավանություն տվեց կառավարության կառուցվածքի փոփոխություններին

18.04.2019, 13:37
Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն տվեղ «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի լրացումներին և փոփոխություններին։
ՀՀ խորհրդարանը հավանություն տվեց կառավարության կառուցվածքի փոփոխություններին

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն տվեղ «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի լրացումներին և փոփոխություններին։

Փաստաթղթին «կողմ» քվեարկեց 71 պատգամավոր, «դեմ»` 40։

Ներկայացված նախագծի համաձայն, ենթադրվում է նախարարությունների թվի կրճատոիմ մինչև 12։ Նախատեսվում է նաև առաջին փոխվարչապետի ինստիտուտի վերացում և փոխվարչապետների թվի կրճատում մինչև երկու։

Մասնավորապես, Մշակույթի նախարարությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կմիավորվեն Կրթության և գիտության նախարարության հետ, որը կկոչվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Բացի այդ, առաջարկվում է միավորել գյուղատնտեսության և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններն Էկոնոմիկայի նախարարության կազմում։

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը և Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն առաջարկվում է միավորել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ստեղծման միջոցով, որի ենթակայության տակ կլինի ամբողջ տրանսպորտը, ինչպես նաև ճանապարհային ենթակառուցվածքի հարցերը։

Կառավարությունը մտադիր է անվանափոխել Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն Արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների նախարարության, որը կստանձնի նաև թվայնացման և ռազմարդյունաբերության հետ կապված լիազորությունները։

Ինչու՞ է ընդդիմությունը դեմ 

Երկու օր շարունակ խորհրդարանում թեժ վեճեր են անցկացվել ներկայացված նախագծի շուրջ։ Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները խոսել են ոչ միայն ներկայացված օրինագծի թերությունների, այլ նաև իշխանությունների` փաստաթղթի կատարելագործման վերաբերյալ իրենց առաջարկներին։


Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ մերժվել է իրենց խմբակցության ութ առաջարկություն։

«Մենք ամեն կերպ փորձեցինք առաջ տանել մեր կառուցողական առաջարկները։ Ութ առաջարկություններ մերժվեցին, և կառուցվածքը մնաց նույնը։ Այդ պատճառով խմբակցությունը դեմ է քվեարկելու։ Վստահ ենք, որ այն կառուցվածքը, որն այժմ ընդունվում է, երկար չի գործի, քանի որ ի սկզբանե անարդյունավետ է և պահպանում է սուպերվարչապետությունը»,– ասաց նա։ -0-