Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

ՀՀ կառավարությունը հետաձգել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին օրինագիծը

04.10.2012, 15:21
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ընթացքում հետաձգել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին օրինագիծը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ընթացքում հետաձգել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին օրինագիծը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«ԼՂՀ ճանաչման մասին օրինագծի քննարկումը տվյալ փուլում համարում ենք աննպատակահարմար»,– նիստի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» օրինագիծը դրվել է Հայաստանի Ազգային ժողովի քննարկմանը` «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ։

Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը պաշտոնապես ճանաչելու անհրաժեշտության մասին խոսակցություններն ակտիվացել են նախորդ շաբաթվա վերջին, երբ Հունգարիան Ադրբեջանին հանձնեց Ռամիլ Սաֆարովին, ով 2006թ.–ին հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ բանտարկության` քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար։

«Ժառանգություն» կուսակցությունը ոչ առաջին անգամ է նման նախաձեռնությամբ հանդես գալիս։ 2010թ.–ի դեկտեմբերին Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը ձախողեց օրինագծի քվեարկությունը, որը ներկայացված էր «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության կողմից՝ «ԼՂՀ անկախության ճանաչման մասին»։ Արդյունքում` օրինագծին կողմ քվեարկեցին 13 պատգամավորներ, խորհրդարանի կոալիցիոն խմբակցություններից ոչ մեկ չմասնակցեց քվեարկությանը։ --0--