Рейтинг@Mail.ru
USD
360.34
EUR
402.61
RUB
4.4001
GEL
138.95
2026 թ. նոյեմբերի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ նախագահը կարճատև արձակուրդ է մեկնել

02.08.2012, 14:23
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի մեկնում է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
ՀՀ նախագահը կարճատև արձակուրդ է մեկնել
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի մեկնում է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ այդ ընթացքում Հանրապետության նախագահը կընդհատի արձակուրդը և աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ օգոստոսի 8-ին հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքում առաջնորդները կքննարկեն քաղաքական, մարդասիրական և առևտրատնտեսական ոլորտների երկկողմ համագործակցության առանցքային հարցեր:

«Ռուսաստանը Հայաստանի գլխավոր արտասահմանյան ներդրողն ու հիմնական առևտրային գործընկերներից մեկն է, ռուսական ներդրումների կուտակված ծավալը գերազանցել է 2,8 մլն դոլարը, 2012թ.-ի հունվար-մայիս ամիսներին երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 434,8 մլն դոլար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, հանդիպման ժամանակ նախատեսվում է վերանայել եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Ռուսաստանի և Հայաստանի գործակցության խնդիրը, մասնավորապես՝ այնպիսի կառուցվածքներում, ինչպիսին են ԱՊՀ-ն և ՀԱՊԿ-ն, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական թեմաներ, այդ թվում նաև՝ իրավիճակը Անդրկովկասում: -0-