Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀՀ նախագահը ԵՄ անդամ–երկրների դեսպանների հետ Եվրամիության հետ փոխգործակցության հարցեր է քննարկել

11.09.2013, 17:10
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահի նստավայրում աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահը ԵՄ անդամ–երկրների դեսպանների հետ Եվրամիության հետ փոխգործակցության հարցեր է քննարկել
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահի նստավայրում աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Ավանդական ձևաչափով այդ հանդիպման ժամանակ Հանրապետության ղեկավարը դեսպանների հետ խոսել է Հայաստան-ԵՄ փոխգործակցության օրակարգային հարցերի, Հայաստանում շարունակվող բարեփոխումների ընթացքի, մեր երկրի կողմից իրականացվող քաղաքականության ուղղությունների մասին»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:  –0–