ՀՀ ոստիկանությունը դիմել է ՌԴ դեսպանությանը շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպի տեսագրությունները տրամադրելու խնդրանքով
22.08.2013,
14:27
ՀՀ ոստիկանությունը Արտաքին գործերի նախարարության միջոցով դիմել է ՌԴ դեսպանությանը շաբաթ օրը Երևանում ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպի տեսագրությունները տրամադրելու խնդրանքով, հաղորդում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանությունը Արտաքին գործերի նախարարության միջոցով դիմել է ՌԴ դեսպանությանը շաբաթ օրը Երևանում ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպի տեսագրությունները տրամադրելու խնդրանքով, հաղորդում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Տեսագրությունները դեռ չեն տրամադրվել»,–նշվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության մամուլի ծառայությունում նշել են, որ համաձայն չեն ԶԼՄ–ների մի շարք հրապարակումների հետ, որտեղ նշվում է, թե Ոստիկանության և ՌԴ դեսպանատան` միջադեպի վերաբերյալ տարածած հաղորդագրություններում հակասություններ կան։
«Իրականում այդ երկու հաղորդագրությունները չեն հակասում իրար:
Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է «Մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել ՌԴ դեսպանատան հատուկ պահպանվող տարածք, վիճաբանության մեջ մտել տարածքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին»: ՌԴ դեսպանության հայտարարության մեջ նշվում է՝ «Մեր աշխատակիցները ոչ մի կապ չունեն տեղի ունեցածի հետ…»։ Մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ խոսքը դեսպանատան մուտքի մոտ ծառայություն իրականացնող Ազգային անվտանգության ծառայության, ոչ թե դեսպանատան աշխատակիցների մասին է, ինչը մեկ անգամ ևս հաստատվում է ՌԴ դեսպանատան հայտարարությամբ:
Ինչ վերաբերում է սույն հայտարարության մյուս պնդմանը, թե «տեղեկությունն այն մասին, որ որոշ անձինք փորձել են անօրինական կերպով մտնել և/կամ առարկա (ներ) նետել դեսպանատան տարածք, չի համապատասխանում իրականությանը», ապա Ոստիկանությունից նշել են, որ ոստիկանության հայտարարության մեջ ընդհանրապես խոսք չկա դեսպանատան տարածք «և/կամ առարկա (ներ) նետելու» մասին:
ՀՀ ոստիկանությունը երկուշաբթի տեղեկացրել է, որ հետաքննում է Երևանի ռուսական դեսպանատան տարածք ներխուժելու փորձը։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ շաբաթ օրը ուշ երեկոյան մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել ՌԴ դեսպանատան հատուկ պահպանվող տարածք, վիճաբանության մեջ մտել տարածքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ` չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին։
Միջադեպից մոտ մեկ ժամ անց այդ անօրինական գործողությունների կատարման կասկածանքով Երևանի ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել քաղաքացիական ակտիվիստներ Մելիք Դավեյանը, Կարեն Հարությունյանը և Գոռ Առաքելյանը, ովքեր մասնակցում էին ռուսական դեսպանությունից ոչ հեռու գտնվող Երևանի քաղաքապետարանի շենքի առջև անցկացվող բողոքի ակցիային։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են մայրաքաղաքի տրանսպորտի ոլորտի համար պատասխանատու մի շարք պաշտոնյաների հրաժարականները։ Բոլոր երեքը ցուցմունք տալուց հրաժարվել են։ Նրանց արարքի դրդապատճառները չեն նշվում։ -0-