Рейтинг@Mail.ru
USD
382.28
EUR
443.94
RUB
4.7553
GEL
141.32
2025 թ. նոյեմբերի 14, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

ՀՀ ոստիկանությունը սպառնացել է հատուկ միջոցներ կիրառել դեպի նախագահի նստավայր երթի մասնակիցների դեմ

09.04.2013, 19:39
ՀՀ ոստիկանությունը սպառնացել է հատուկ միջոցներ կիրառել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների դեմ, որոնք  փորձում են Բաղրամյանի պողոտայով մոտենալ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից շրջապատած ՀՀ նախագահի նստավայրին։  
ՀՀ ոստիկանությունը սպառնացել է հատուկ միջոցներ կիրառել դեպի նախագահի նստավայր երթի մասնակիցների դեմ
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանությունը սպառնացել է հատուկ միջոցներ կիրառել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների դեմ, որոնք  փորձում են Բաղրամյանի պողոտայով մոտենալ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից շրջապատած ՀՀ նախագահի նստավայրին։ 

Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որում հերթական անգամ նախազգուշացրել էր հանրահավաքի մասնակիցներին անօրինական գործողությունների հետևանքների մասին։

Ներկա պահին երթի մասնակիցների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում։ Ոստիկանները փորձում են ետ հրել ամբոխին դեպի Ազատության Հրապարակ։

Փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչած Րաֆֆի Հովհաննիսյանը երեքշաբթի` նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, երթ անցկացրեց Երևանի կենտրոնական փողոցներում։

Կեսօրին Հովհաննիսյանի կողմնակիցներին չէր հաջողվել գնալ Բաղրամյան պողոտա, որտեղ գտնվում է պետության ղեկավարի նստավայրը, քանի որ ոստիկանությունը փակել էր նրանց ճանապարհը։Եվ ոստիկանության հետ բանակցություններից հետո Հովհաննիսյանը որոշել էր վերադառնալ Ազատության Հրապարակ։

ՀՀ ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն, փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրություններում, բոլոր 1988 տեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում, հաղթել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը` հավաքելով ընտրողների ձայների 58,64 տոկոսը։Երկրորդ տեղը` 36,74% –ով, զբաղեցրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Սակայն Հովհաննիսյանը չի ընդունում քվեարկության արդյունքները, նա բողոքարկել է դրանք Սահմանադրական դատարանում և երեքշաբթի Ազատության հրապարակում «այլընտրանքային» երդմնակալություն է անցկացրել։ -0-