Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

ՀՀ ոստիկանությունը տասնհինգ րոպե ժամանակ է տվել Բաղրամյանի պողոտայում հավաքված ցուցարարներին ցրվելու համար

09.04.2013, 20:52
ՀՀ ոստիկանությունը տասնհինգ րոպե ժամանակ է տվել Բաղրամյանի պողոտայում հավաքված ցուցարարներին ցրվելու համար` նախազգուշացնելով, որ կօգտագործի օրենքով նրան հատկացված բոլոր լիազորությունները։
ՀՀ ոստիկանությունը տասնհինգ րոպե ժամանակ է տվել Բաղրամյանի պողոտայում հավաքված ցուցարարներին ցրվելու համար
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանությունը տասնհինգ րոպե ժամանակ է տվել Բաղրամյանի պողոտայում հավաքված ցուցարարներին ցրվելու համար` նախազգուշացնելով, որ կօգտագործի օրենքով նրան հատկացված բոլոր լիազորությունները։
«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունից խորհրդարանի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բանակցություններ է վարում ոստիկանության հետ, որոնք դեռ հաջողությամբ չեն պսակվել։

Միաժամանակ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը կոչ արեց ՀՀ նախագահի նստավայր գնալու մտադիր ամբոխին նստացույց սկսել։

Ղուկասյանը նախազգուշացրեց նաև, որ ստիկանությունը, հնարավոր է, նստացույցի մասնակիցների ձերբակալություններ կատարի։

Տվյալ պահին Փոստանջյանը և Ղուկասյանը փորձում են համոզել հավաքվածներին մի քանի մետր հետ շարժվել ոստիկանականների շրջափակումից։

Փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչած Րաֆֆի Հովհաննիսյանը երեքշաբթի` նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, երթ անցկացրեց Երևանի կենտրոնական փողոցներում։

Իրավիճակը համեմատաբար կայունացավ, երբ Հովհաննիսյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ շարժվեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, սակայն ցուցարարների մի մասը տեղում մնաց` փորձելով Բաղրամյան պողոտայով շարժվել դեպի ՀՀ նախագահի նստավայր։

ՀՀ ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն, փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրություններում, բոլոր 1988 տեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում, հաղթել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը` հավաքելով ընտրողների ձայների 58,64 տոկոսը։Երկրորդ տեղը` 36,74% –ով, զբաղեցրել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Սակայն Հովհաննիսյանը չի ընդունում քվեարկության արդյունքները, նա բողոքարկել է դրանք Սահմանադրական դատարանում և երեքշաբթի Ազատության հրապարակում «այլընտրանքային» երդմնակալություն է անցկացրել։ -0-