Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ վարչապետը տնտեսական և հումանիտար ոլորտների նոր նախագծերին առնչվող հարցեր է քննարկել ԱՄՆ դեսպանի հետ

05.04.2013, 19:40
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից:
ՀՀ վարչապետը տնտեսական և հումանիտար ոլորտների նոր նախագծերին առնչվող հարցեր է քննարկել ԱՄՆ դեսպանի հետ
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, զրուցակիցներն անդրադարձ են կատարել համատեղ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև քննարկել հայ-ամերիկյան համագործակցությամբ իրականացվելիք նոր նախագծերին առնչվող հարցեր, որոնք ներառում են տնտեսական և հումանիտար ոլորտները:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը: -0-