Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 20, կիրակի
եղանակը
Երևանում
+32

ՀՀ վարչապետն ու ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը քննարկել են միջխորհրդարանական ձևաչափով շփումները, տնտեսական և մշակութային կապերը

06.06.2025, 15:47
Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակին
ՀՀ վարչապետն ու ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը քննարկել են միջխորհրդարանական ձևաչափով շփումները, տնտեսական և մշակութային կապերը

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը hյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ վարչապետ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակին։

Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա։ 

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան–Ռուսաստան օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ ներառյալ միջխորհրդարանական ձևաչափով շփումները, տնտեսական և մշակութային կապերը։