ՀՀ ԱԳ նախարարն ապրիլի 29–ին հանդիպում կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
27.04.2015,
12:12
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 29–ին կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։ Այս մասին նա հայտարարեց երկուշաբթի Բելգիայի ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսի հետ Երևանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 29–ին կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։ Այս մասին նա հայտարարեց երկուշաբթի Բելգիայի ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսի հետ Երևանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Վաղը չէ մյուս օրը ես կհանդիպեմ համանախագահների հետ», – ասաց նա։
ԱԳՆ–ի նախնական տվյալներով` հանդիպումը կկայանա Փարիզում։
Նալբանդյանը նաև նշեց, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակում իրականացվող բանակցային գործընթացն այլընտրանք չունի։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-