ՀՀ նախագահը հայտարարել է, որ մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի աշխատանքի նոր փուլը
13.03.2015,
18:11
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հանդիպել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ և ներկայացրել հանձնաժողովի մշակած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ իր տեսակետը` նշելով, որ սկսվում է աշխատանքի նոր փուլ։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտ. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հանդիպել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ և ներկայացրել հանձնաժողովի մշակած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ իր տեսակետը` նշելով, որ սկսվում է աշխատանքի նոր փուլ։
Նախագահի խոսքով` այդ փուլն ավելի բարդ ու ծավալուն է, միևնույն ժամանակ՝ պատասխանատու:
«Վստահ եմ, որ մենք ամիսներ անց ունենալու ենք հստակ մոտեցումներով ու լուծումներով փաստաթուղթ»,- նախագահի խոսքերը մեջբերել են մամուլի ծառայությունից:
Նշելով, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ որոշում կայացնելու համար նա բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական դերակատարների մեծ մասի հետ, ինչպես նաև մանրամասնությամբ ուսումնասիրել է հայեցակարգի նախագիծը և դրա վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը` Սարգսյանն ընդգծել է, որ շարունակում է մնալ այն կայուն կարծիքին, որ Հայաստանի համար սահմանադրական բարեփոխումներն իսկապես կարևոր են և, որ դրանք կարող են իրականացվել միայն լայն քաղաքական կոնսոլիդացիայի պայմաններում։
«Անշուշտ, հայեցակարգն առաջադիմական փաստաթուղթ է, որի իրացումն իսկապես կարող է նոր հնարավորություններ ապահովել Հայաստանի հետագա ժողովրդավարական զարգացման համար: Ուստի, պետք է նշեմ, որ այս առումով ձեր կողմից կատարվել է դրվատանքի արժանի լուրջ և հսկայածավալ աշխատանք, ինչի համար շնորհակալ եմ», – ասել է նա։
Նախագահի խոսքով` կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովի փաստարկներն ու հիմնավորումները ծանրակշիռ են: Ավելին` նույն Վենետիկի հանձնաժողովը ևս գտնում է, որ կառավարման խորհրդարանական համակարգը կարող է ամրապնդել ժողովրդավարությունը Հայաստանում:
«Միևնույն ժամանակ քաղաքական ուժերի հետ անցկացված կոնսուլտացիաները ցույց են տալիս, որ այս հարցում չկան և օբյեկտիվորեն չեն էլ կարող լինել միանշանակ համընկնող մոտեցումներ. կան կառավարման խորհրդարանական համակարգին թե՛ կողմ, և թե՛ դեմ արտահայտվողներ, կան նաև ուժեր, որոնք վերջնական կողմնորոշում ունենալու համար կարևորում են իրենց մասնակցությունն այս գործընթացին, և այսպիսի ուժերը շատ ավելի մեծաթիվ են», – ասել է նա։
ՀՀ նախագահի խոսքով` կառավարման գործող համակարգի օգտին նախկինում նախագահի կողմից արտահայտած դիրքորոշման հիմքում ընկած օբյեկտիվ նախադրյալները էապես չեն փոխվել:
«Ես դեռ ունեմ մտահոգություններ, որոնք կապված են կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ ձեր մասնագիտական մոտեցման հետ: Եթե ավելի կոնկրետ լինեմ, ես դեռևս լավ չեմ պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարևորագույն բաղադրիչ՝ երկրի արտաքին և ներքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը, ինչն, իմ կարծիքով, ապահովված է կառավարման գործող մոդելի պայմաններում: Պատահական չէ, որ հայեցակարգում դուք ևս մտահոգություն եք հայտնել խորհրդարանական կառավարման համակարգի կայունության վերաբերյալ և առաջարկել այդ խնդրի լուծման նախնական մոտեցումներ: Բնականաբար, հաշվի առնելով հայեցակարգի օբյեկտիվորեն ակնկալվող ընդհանրության աստիճանը, այդ լուծումները չէին կարող խիստ մանրակրկիտ և լիարժեք լինել», – ասել է նա։
Նախագահը նաև ընդգծել է, որ քաղաքական հավանություն կտա հայեցակարգին, որովհետև համոզված է, որ անհրաժեշտ է օգտագործել պետության համար դրական զարգացում ապահովող ցանկացած հնարավորություն:
«Առավել ևս, որ իմ հանդիպումների ժամանակ քաղաքական որևէ ուժ առարկություն չի ունեցել հայեցակարգի հաստատման վերաբերյալ: Միաժամանակ խնդրում եմ ձեզ նախագծել սահմանադրական այնպիսի կարգավորումներ, որոնք աներկբա կերաշխավորեն կառավարման ավելի ժողովրդավարական մոդելի ներդաշնակ համատեղումը պետության անվտանգության և կայունության հետ», – ասել է նա։
Սարգսյանը նաև նշել է, որ սահմանադրական փոփոխությունների տեքստը պատրաստելիս անհրաժեշտ է համարել նաև մշակել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ մասնագիտական քննարկումներն ապահովող արդյունավետ ձևաչափ։
«Ինձ համար կարևոր է, որպեսզի նախագծի մշակման բոլոր փուլերում՝ բաժին առ բաժին, գլուխ առ գլուխ հետադարձ կապի սկզբունքով քննարկումներ լինեն քաղաքական ուժերից յուրաքանչյուրի հետ: Այստեղ ես կարևորում եմ նաև, որպեսզի այն քաղաքական ուժերի հետ քննարկումների ժամանակ, որոնք կողմ են ներկա, գործող կառավարման համակարգը կատարելագործել, քննարկումներ անցկացնել նաև այս ուղղությամբ. արդյունքում հնարավոր է ունենալ, թե՛ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու, թե՛ գործող կառավարման համակարգի կատարելագործված ձևը: Շատ հնարավոր է, որ դրանով բոլորը համոզվեն նոր ձևի արդյունավետության և ճիշտ լինելու մեջ», – ընդգծել է նա։
Սահմանադրական բարեփոխումների գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2013 թ.–ի սեպտեմբերի 4–ին պրոֆեսիոնալ հանձնաժողովի ձևավորումից հետո, որը զբաղվում է Մայր օրենքի բարեփոխման հարցերով։ 2014 թ.–ի հոկտեմբերի 15–ին հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը։ Եվրոպայի Խորհրդի երկրներում օրինագծերի վերլուծությամբ զբաղվող Վենետիկի հանձնաժողովը հայեցակարգը լավ հիմք է համարել սահմանադրական բարեփոխումների մասին կոնկրետ առաջարկներ մշակելու համար, որոնք թույլ են տալիս ամրապնդել ժողովրդավարական արժեքներն ու ստեղծել անհրաժեշտ պայմաններ` օրենքի գերակայությունն ապահովելու և մարդու իրավունքները հարգելու համար։
Ապրիլի 10–ին ՀՀ նախագահը հայտարարել է, որ այլևս երբեք մտադիր չէ հավակնել ՀՀ նախագահի պաշտոնին, իսկ եթե սահմանադրական բարեփոխումների հարցի քննարկման արդյունքում ընտրվեց խորհրդարանական կառավարման մոդելը, ապա նա չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին։
Ըստ հաստատված ժամանակացույցի` հայեցակարգը պետք է հաստատվի ՀՀ նախագահի կողմից, ինչից հետո տասն ամսվա ընթացքում պետության ղեկավարին պետք է ներկայացվի հանձնաժողովի մշակած բարեփոխումների փաթեթը։ Ավելի վաղ այս հարցին նվիրված հանրաքվե էր նախատեսվում անցկացնել 2015 թ.–ի վերջում կամ 2016 թ.–ի սկզբին։ Սակայն նախագահը դեռ հավանություն չի տվել հրապարակված հայեցակարգին։–0–