Рейтинг@Mail.ru
USD
363.28
EUR
419.23
RUB
4.2997
GEL
139.37
2026 թ. սեպտեմբերի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

ՀՀ ՊՆ–ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հերթական ապատեղեկատվությունը

08.08.2017, 11:38
Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել 13-ամյա երեխա։
ՀՀ ՊՆ–ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հերթական ապատեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել 13-ամյա երեխա։

Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, նախօրեի երեկոյան և անցած գիշերվա ընթացքում հայկական զինված ուժերը, հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, որևէ զինատեսակից կրակ չեն բացել։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է հակառակորդի տարածած ապատեղեկատվությունը, հիշեցնելով,  որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը երբեք և որևէ պարագայում նշանառության տակ չեն վերցնում խաղաղ բնակավայրերը։

«Ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքն ի հայտ է գալիս նույնիսկ իրենց տարածած լուսանկարներում, ուր պարզ երևում է, որ երեխայի վերքերն ակնհայտորեն հին են և որևէ կապ չեն կարող ունենալ օգոստոսի 7-ին իբր ստացած բեկորային վնասվածքների հետ»,– ասվում է հաղորդման մեջ։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը կոչ է անում զերծ մնալ նոր արկածախնդրություններից, ինչպես նաև նախազգուշացնում, որ որևիցե սադրանքի պարագայում հայկական կողմը դիմելու է պատասխան կոշտ գործողությունների։ -0-