Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Horasis China 2020 հանդիպումը կարող է անցկացվել Հայաստանում (ՎԻԴԵՈ)

08.04.2019, 16:35
Պորտուգալիայում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Horasis» միջազգային կենտրոնի հիմնադիր նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերի հետ։
Horasis China 2020 հանդիպումը կարող է անցկացվել Հայաստանում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Պորտուգալիայում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Horasis» միջազգային կենտրոնի հիմնադիր նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերի հետ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ 

Նշվում է, որ նախագահը մասնակցելու է Horasis» վերլուծական կենտրոնի ամենամյա հանդիպմանը։ 

Զրուցակիցները, խոսելով համագործակցության հնարավոր ուղիների մասին, ընդգծել են կենտրոնի ապագա ծրագրերից մեկը Հայաստանում կազմակերպելու մտադրությունը։ 
Ըստ հաղորդագրության, կդիտարկվի Horasis China 2020 հանդիպումը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը։

«Horasis»-ն անկախ վերլուծական կենտրոն է, որը կազմակերպում է հանդիպումներ՝ առաջարկելու ռազմավարական լուծումներ այն մարտահրավերների համար, որոնց մեր օրերում առերեսվում են աշխարհը և կորպորացիաները: «Horasis»-ի հանդիպումների մասնակիցների շարքում են հայտնի հանրային դեմքեր, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, գործարարներ, հասարակական գործիչներ։-0-