ՀՐԱՏԱՊ. Լավրով. Մոսկվան և Երևանն արդեն քաղաքական որոշում են ընդունել լ ՄՄ Հայաստանի մտնելու մասին
03.09.2013,
19:08
Մոսկվան հուսով է, որ Մաքսային միության բոլոր անդամները կաջակցեն միավորմանը միանալու Երևանի որոշմանը, Ռուսաստանը և Հայաստանն արդեն քաղաքական որոշում են ընդունել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մոսկվան հուսով է, որ Մաքսային միության բոլոր անդամները կաջակցեն միավորմանը միանալու Երևանի որոշմանը, Ռուսաստանը և Հայաստանն արդեն քաղաքական որոշում են ընդունել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Գործողության մեջ են մտնում այն ընթացակարգերը, որոնք առկա են Մաքսային միությունում. միության երեք հիմնադիր պետությունների ղեկավարությանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին դիմելը։ Սա արդեն բանակցությունների առարկա է` բավական տեխնիկական։ Սակայն քաղաքական որոշումն ընդունվել է Հայաստանում և ՌԴ–ում։ Հուսով ենք, որ այն աջակցություն կստանա Մաքսային միության բոլոր անդամների կողմից»,– լրագրողներին ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահի հետ երեքշաբթի տեղի ունեցած բանակցություններից ընթացքում հայտնեց Մաքսային միություն մտնելու և այնուհետև Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ Երևանի մտադրության մասին։ Պուտինն աջակցեց այդ որոշմանը։ –0–