Рейтинг@Mail.ru
USD
363.58
EUR
422.88
RUB
4.2331
GEL
139.3
2026 թ. սեպտեմբերի 9, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Իրանի ԱԳՆ ղեկավարը կմասնակցի ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը. ԱԳՆ

08.04.2013, 12:31
ՀՀ Նախագահի երդմնակալությանը մասնակցելու նպատակով ապրիլի 8-9-ը Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին աշխատանքային այցով կայցելի Հայաստան: Երդմնակալության արարողությունը   տեղի կունենա ապրիլի 9–ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հաղորդում է հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Իրանի ԱԳՆ ղեկավարը կմասնակցի  ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը. ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ Նախագահի երդմնակալությանը մասնակցելու նպատակով ապրիլի 8-9-ը Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին աշխատանքային այցով կայցելի Հայաստան: Երդմնակալության արարողությունը   տեղի կունենա ապրիլի 9–ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հաղորդում է հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Իրանի արտգործնախարարին կընդունի ՀՀ նախագահը:

Նախատեսված են Հայաստանի և Իրանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները։

Փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրություններին պետության գործող ղեկավար Սերժ Սարգսյանը հաղթեց առաջին փուլում` հավաքելով ընտրողների ձայների 58,64%։–0–