Իրավիճակային վերլուծությունների կենտրոնը կուսումնասիրի ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ խախտումների մասին ԶԼՄ-ների տեղեկատվությունը
18.02.2013,
11:09
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ձևավորվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն, հաղորդում է ԿԸՀ մամուլի կենտրոնը։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ձևավորվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն, հաղորդում է ԿԸՀ մամուլի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` Կենտրոնի նպատակն է ուսումնասիրել էլեկտրոնային կայքերում և զանգվածային լրատվության միջոցներում ներկայացվող տեղեկությունները, պարզել տեղեկությունների հավաստիությունը, դրանց վերաբերյալ ներկայացնել պարզաբանումներ։
Խախտումների վերաբերող փաստերի հաստատման դեպքում կենտրոնը համակարգում է դրանք և ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Իրավիճակային վերլուծությունների կենտրոնի աշխատանքների արդյունքները հրապարակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
Ընտրություններին մասնակցում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ –0–