Լավրովը վստահ է, որ Գյումրու սպանության մեղադրյալի դատավարությունն առավելագույնս բաց կլինի
21.01.2015,
15:52
ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը վստահ է, որ Գյումրու սպանության մեղադրյալի դատավարությունն առավելագույնս բաց կլինի, դատարանն էլ համարժեք վճիռ կկայացնի, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը վստահ է, որ Գյումրու սպանության մեղադրյալի դատավարությունն առավելագույնս բաց կլինի, դատարանն էլ համարժեք վճիռ կկայացնի, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք հաստատում ենք, որ դատավարությունը կանցկացվի Հայաստանի տարածքում, այն առավելագույն չափ բաց կլինի։ Վստահ եմ, որ դատարանն արագ անկողմնակալ ու համարժեք վճիռ կկայացնի, որը համարժեք կլինի կատարված սարսափելի հանցագործությանը», չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասել է նա։
Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ -0-