Рейтинг@Mail.ru
USD
363.7
EUR
422.76
RUB
4.2027
GEL
139.16
2026 թ. սեպտեմբերի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի ԱԳՆ ղեկավարները դեկտեմբերի 13-14-ը կայցելեն Հայաստան

12.12.2012, 12:53
Դեկտեմբերի 13-14-ը Հայաստան են այցելելու Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ Ռադոսլավ Սիկորսկին, Կարլ Բիլդտը և Նիկոլայ Մլադենովը, հաղորդում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի ԱԳՆ ղեկավարները դեկտեմբերի 13-14-ը կայցելեն Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 13-14-ը Հայաստան են այցելելու Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ Ռադոսլավ Սիկորսկին, Կարլ Բիլդտը և Նիկոլայ Մլադենովը, հաղորդում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Այցի ընթացքում կքննարկվեն Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ վիճակը, «Արևելյան գործընկերության» շրջանակներում համագործակցության խթանման հեռանկարները և կուրվագծվեն առաջիկա անելիքները` 2013թ. Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ:

Տեղի կունենան Հայաստանի և Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

Այցի ընթացքում Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նախարարները կհանդիպեն նաև ՀՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: -0-