ԼՂՀ ՊԲ միավորումներից մեկում մարտավարական զորավարժություններ կանցկացվեն. նախարար
28.03.2013,
11:38
Առաջիկայում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական բանակի միավորումներից մեկում տարվա պատրաստության պլանով նախատեսվող մարտավարական զորավարժություններ կանցկացվեն, բանակային ընթացիկ խնդիրների քննարկմանը նվիրված ծառայողական խորհրդակցության ընթացքում հայտնել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Առաջիկայում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական բանակի միավորումներից մեկում տարվա պատրաստության պլանով նախատեսվող մարտավարական զորավարժություններ կանցկացվեն, բանակային ընթացիկ խնդիրների քննարկմանը նվիրված ծառայողական խորհրդակցության ընթացքում հայտնել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում բանակի հրամանատարը անդրադարձել է առաջիկայում նախատեսվող մարտավարական զորավարժության նախապատրաստությանն ու դրա անցկացման հետ կապված հարցերին:
Նույն թեմայի շուրջ համապատասխան պարզաբանումներով ու մեկնաբանություններով հանդես են եկել նաև բանակի հրամանատարի տեղակալները:
Բացի վերոնշյալ միջոցառմանն առնչվող քննարկումներից, խորհրդակցության ժամանակ շոշափվել են նաև բանակաշինության ներկա գործընթացներին վերաբերող այլ հարցեր: –0–