Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+33

ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ.–ի մայիսի 3-ի ընտրությանը կմասնակցի 7 կուսակցություն

30.03.2015, 11:51
2015թ.–ի մարտի 27-ին կայացել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը` հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի նախագահությամբ:
ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ.–ի մայիսի 3-ի ընտրությանը կմասնակցի 7 կուսակցություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. 2015թ.–ի մարտի 27-ին կայացել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը` հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի նախագահությամբ:

ԼՂՀ կենտրոնական  ընտրական հանձնաժողովի հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է, որ օրակարգում դրված է եղել ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ.–ի մայիսի 3-ի  հերթական ընտրությանը համամասնական ընտրակարգով մասնակցելու դիմում ներկայացրած կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելու մասին հարցը:

Նիստին ներկա էին կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխանատու աշխատողներ, հրավիրված էին ընտրական ցուցակներ առաջադրած թվով յոթ կուսակցությունների լիազոր ներկայացուցիչները, զանգվածային լրատվամիջոցներ:

ԼՂՀ ընտրական օրենսգրքի 106-րդ և 107-րդ հոդվածներին համապատասխան, հաշվի առնելով, որ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից կուսակցությունների ներկայացրած ընտրական ցուցակների գրանցման վերաբերյալ առարկություն չի ներկայացվել` ԼՂՀ կենտրոնական  ընտրական հանձնաժողովը, առանց քվեարկության, նիստում որոշում ընդունեց` գրանցել  ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի հերթական ընտրությանը համամասնական ընտրակարգով մասնակցելու դիմում ներկայացրած հետևյալ կուսակցությունների ընտրական ցուցակները` «Ազատ հայրենիք» կուսակցություն (48 թեկնածու), «Ազգային վերածնունդ» կուսակցություն (14 թեկնածու), «Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն» (34 թեկնածու), «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական» կուսակցություն (14 թեկնածու), «Խաղաղություն և զարգացում» կուսակցություն (6 թեկնածու), «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (34 թեկնածու), «Շարժում-88» կուսակցություն (14 թեկնածու):

Կուսակցությունների ընտրական ցուցակները  կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի մինչև 2015թ. ապրիլի 1-ը:

Նիստի վերջում  անդրադարձ է կատարվել գրանցված թեկնածուների, կուսակցությունների կողմից առաջիկայում իրականացվելիք որոշ կազմակերպչական աշխատանքների:-0-