Рейтинг@Mail.ru
USD
395.72
EUR
412.42
RUB
4.3881
GEL
140.83
2025 թ. փետրվարի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Մայրաքաղաքի երկու ընտրատեղամասերում էլեկտրականության խափանում է տեղի ունեցել ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ

18.02.2013, 10:07
Երևանի երկու ընտրատեղամասերում էլեկտրականության կարճաժամկետ խափանում է տեղի ունեցել ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
Մայրաքաղաքի երկու ընտրատեղամասերում էլեկտրականության խափանում է տեղի ունեցել ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երևանի երկու ընտրատեղամասերում էլեկտրականության կարճաժամկետ խափանում է տեղի ունեցել ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։

Պետության ղեկավարի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է փետրվարի 18–ին Հայաստանի 1988 ընտրատեղամասերում` առավոտյան ուղիղ ժամը ութին։

Երևանի 10/18 и 10/19 ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկից մոտ 20 րոպե անց տասը և երեք րոպեով էլեկտրականության անջատում է տեղի ունեցել։

«Մեր ընտրատեղամասում էլեկտրականություն չի եղել ընդամենը երեք րոպե, դա ոչ մի կերպ չի անդրադարձել քվեարկության գործընթացի վրա»,– ասաց 10/19 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Կոստանյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ ժամը  8։45–ի դրությամբ տվյալ տեղամասում քվեարկել է արդեն շուրջ 30 մարդ։

Ըստ 10/18 ընտրատեղամասի հանձնաժողովի ղեկավար Դավիթ Ղազարյանի` ընտրատեղամասում էլեկտրականությունն անջատվել է առավոտյան մոտ ժամը 8։30–ին։

«Ժամը 8։52–ի դրությամբ քվեարկող ընտրողների քանակը կազմել է շուրջ 25–30 մարդ»,– ասաց նա։

Ընտրություններին մասնակցում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ –0–