ՄՖԿ–ի հետ համագործակցության 15 տարվա ընթացքում Հայաստանում իրականացվել են ավելի քան 320 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով ներդրումային ծրագրեր
13.10.2014,
10:50
Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) հետ համագործակցության 15 տարվա ընթացքում Հայաստանում իրականացվել են ավելի քան 320 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով ներդրումային ծրագրեր, Վաշինգտոն կատարած պաշտոնական այցի շրջանակում Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջին Յոնգ Ցայի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) հետ համագործակցության 15 տարվա ընթացքում Հայաստանում իրականացվել են ավելի քան 320 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով ներդրումային ծրագրեր, Վաշինգտոն կատարած պաշտոնական այցի շրջանակում Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջին Յոնգ Ցայի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) դերակատարումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում եւ կարեւորել հետագա փոխգործակցությունը:
Նրա խոսքով՝ համագործակցության անցած 15 տարիների ընթացքում մեր երկրում իրականացվել են ավելի քան 320 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով ներդրումային ծրագրեր, գերազանցապես ֆինանսական շուկաների, արդյունաբերության եւ հանքարդյունահանման ոլորտներում: «Մեր երկիրը վերջին տարիներին գործարար և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ ինստիտուցիոնալ և կարգավորման դաշտի լրջագույն բարեփոխումներ է իրականացրել, այդ թվում` ՄՖԿ-ի գործուն աջակցությամբ»,-նշել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ տեսչական համակարգի բարեփոխումները ՀՀ կառավարության քաղաքականության օրակարգի առանցքային ուղղություններից են, եւ կառավարությունը հավատարիմ է մնալու իր որդեգրած հանձնառություններին: Նա կարեւոր է համարել, որ ՄՖԿ-ն ավելացրել է իր մասնակցությունը Համաշխարհային բանկի հետ Հայաստանի գործընկերության ներկա ռազմավարության շրջանակում:
Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենը, կարեւորելով փոխգործակցությունը Հայաստանի հետ, գոհունակությամբ արձանագրել է իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը և նշել, որ շարունակելու են աջակցել և ծրագրեր իրականացնել հանքարդյունաբերության, ագրոբիզնեսի, էներգետիկայի և այլ ոլորտներում, մեծացնել ներդրումային պորտֆելը տնտեսության իրական հատվածում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համագործակցությանն առնչվող այլ հարցերի եւս:
Վաշինգտոնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել նաև Ամերիկայի ազգային կոմիտեի (ANCA) ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի արտաքին, ներքին քաղաքականությանը, տնտեսության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:-0-