Рейтинг@Mail.ru
USD
382.12
EUR
443.79
RUB
4.7327
GEL
141.24
2025 թ. նոյեմբերի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Միրզոյանը և ԵՄ ԱԳ բարձր ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության առաջնահերթ ծրագրերը

26.09.2025, 14:49
Միրզոյանը ԵՄ ԱԳ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ քննարկել է միջազգային հաղորդակցության ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր
Միրզոյանը և ԵՄ ԱԳ բարձր ներկայացուցիչը  քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության առաջնահերթ ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունը դինամիկ զարգանում է՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղությունները։ Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական, տարածաշրջանային զարգացումների շուրջ և դրանց պայմաններում առանձնանշել ՀՀ-ԵՄ փոխգործակցության առաջնահերթ ծրագրերը։

Որպես տարածաշրջանային կայունության և խաղաղության կարևոր գործոն՝ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչը քննարկել են միջազգային հաղորդակցության ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։